Տիգրանաշենն ընդգրկող ընտրատեղամասի ընտրողների գերակշիռ մեծամասնությունը քվեարկեց ՔՊ-ի օգտին:
Տիգրանաշենն առանձին համայնք չէ: Համաձայն «Հայաստանի վարչատարածքային բաժանման մասին» օրենքի, Տիգրանաշենը ընդգրկված է Պարույր Սևակ բնակավայրի կազմում։ Պարույր Սևակ անվանմամբ բնակավայրի բնակիչները քվեարկել են թիվ 13/50 ընտրական տեղամասում: Այդ տեղամասն ունի 530, որից ընտրությանը մասնակցել է 349 ընտրող: Ըստ ԿԸՀ-ի տվյալների, 249 ընտրող քվեարկել է ՔՊ-ի օգտին: Դա կազմում է ընտրության մասնակիցների 71%-ը: Համեմատության համար նշեմ, որ Տիգրանաշենն ընդգրկող ընտրատեղամասում «Ուժեղ Հայաստան»-ը ստացել է 56, իսկ «Հայաստան» դաշինքը 13 ձայն, համապատասխանաբար` 16% և 3.7%:
Հիշեցնեմ` խոսքն այն Տիգրանաշենի մասին է, որը Խորհրդային տարիներին կրում էր Քյարքի անունը:
Խոսքն այն Տիգրանաշենի մասին է, որը Փաշինյան Նիկոլը ճանաչել է որպես Ադրբեջանի մաս:
Ստացվում է` Տիգրանաշենն ընդգրկող ընտրատեղամասի ընտրողների գերակշիռ մեծամասնությունը դեմ չէ Ադրբեջանում հայտնվել կամ փախստական դառնալ:
Նկարում Տիգրանաշենի պատկերն է Թեժքար լեռան գագաթից:
Կարեն Հեքիմյան